Մանկապարտեզի երեխաներին կտրվեն ամանորյա նվերներ՝ 5 լարիի չափով

Ամանորյա նվերներ կբաժանվեն Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզներում։

Մանկապարտեզների միությունը յուրաքանչյուր երեխայի համար հատկացրել է 5 լարի։ Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին պարզաբանում է Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը, նվերների զամբյուղում հիմնականում գրենական պիտույքներ են լինելու։

«Մոտավորապես կարող եմ ասել, որ լինելու է դիմակ, 12 գունավոր գրիչ, սրիչ, ռետին, գունազարդման ալբոմ։  Այժմ մենք փնտրում ենք ցանկացած գիրք փոքր ձևաչափով, եթե այն տեսել ենք: Հիմնականում կլինեն զարգացման պարագաներ, գումարը մինչև 5 լարի է մեկ երեխայի համար»,- ասում է Քարամովը։

Մանկապարտեզների միության ղեկավարի խոսքով, նվեր ապրանքների ձեռքբերման համար մրցույթ չի հայտարարվելու եւ դրանք ձեռք են բերվելու ուղղակիորեն։ Մինչև ամսվա վերջ մանկապարտեզում նվերներ կբաժանվեն։

Ամանորյա արձակուրդները Մառնեուլիի մանկապարտեզներում կսկսվեն դեկտեմբերի 29-ից և կտևեն մինչև հունվարի 15-ը։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google