Մառնեուլիում պիրոտեխնիկայի կիրառման արդյունքում երկու հոգու ստիպված են եղել անդամահատել վերջույթները
Մառնեուլիում Ամանորի գիշերը պիրոտեխնիկայի կիրառման հետեւանքով չորս մարդ է տուժել։ Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայի ղեկավար Մանանա Կապանաձեի խոսքով՝ իրենց բուժհաստատություն են դիմել չորս տուժածներ։ Նրանցից երկուսին ստիպված են եղել անդամահատել վերջույթները։ Ըստ Կապանաձեի՝ մեկի դաստակը պետք է անդամահատվեր, իսկ մյուսի մոտ՝ երկու մատը։

«Կատարվել են վերջույթների պահպանման վիրահատություններ։ Մեկին պետք էր դաստակի անդամահատում, մյուսին  երկու  մատի։ Երկու մարդու ձեռք  հնարավոր  է եղել  պահել»,- ասում է Կապանաձեն։

«Ավերսի» կլինիկայի ղեկավարի խոսքով՝ չորս հիվանդներն էլ դուրս են գրվել։ Անցյալ տարի Մառնեուլիում պիրոտեխնիկայի կիրառման հետեւանքով տուժել էր 2 մարդ։



Լուսանկար՝ Ռադիո Մառնեուլիի արխիվ


"ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google