Աղքյորփի գյուղում կկառուցվեն ներքին ճանապարհներ

Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի  գյուղում ներքին ճանապարհներ կկառուցվեն։

Ճանապարհների վերականգնման համար Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է 268132 լարիի մրցույթ, որի 95%-ը ֆինանսավորվում է պետբյուջեի, իսկ 5%-ը՝ տեղական ինքնակառավարման միջոցների հաշվին։

«Գոյություն ունեցող ճանապարհի մակերեսը ներկայացված է  քար-խիճային խառնուրդի տեսքով։ Ճանապարհը և կողքերը պետք է մաքրվեն շինարարական աղբից և տեղումների հետևանքով տապալված քարերից։ Ճանապարհի մակերեսի նախագծման ժամանակ հաշվի են առնվել ճանապարհի մակերեսի առկա վիճակը և դրա գեոտեխնիկական տվյալները։ Պահանջվող կրողունակությանը հասնելու համար տեխնիկական առաջադրանքի և պատվիրատուի հետ պայմանավորվածության հիման վրա ընդունվել է բետոնե ճանապարհի պատի կառուցումը»,- գրված է մրցութային փաստաթղթերում։

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մասնակցել հունվարի 28-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո 80 օրացուցային օրվա ընթացքում։


"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google