Աղքյորփիի ներքին ճանապարհների վերականգնման մրցույթը չի կայացել

Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի  գյուղի ներքին ճանապարհների վերականգնման աշխատանքների գնման մրցույթը չի կայացել։



Մառնեուլիի քաղաքապետարանը 268 132 լարիով ծրագրում էր Աղքյորփիում ճանապարհներ կառուցել։ Մրցույթին ոչ մի ընկերություն չի մասնակցել։ Թե երբ ինքնակառավարումը նոր մրցույթ կհայտարարի, հայտնի չէ։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ ներքին ճանապարհների վրա պետք է իրականացվեին հետևյալ աշխատանքները։ 

«Նախատեսվում էր ճանապարհահատվածները և ճանապարհների եզրերը մաքրել շինարարական աղբից ու տեղումների հետևանքով առաջացած քարերից։ Ճանապարհի ցեխի և քարերի  հեռացում այն ​​ինքնուրույն 90% բեռնող մեխանիզմով, նույնը մեխանիզմի կողմից անհասանելի վայրերում ձեռքով 10% մակերևույթի մաքրում մեխանիզմով և այլն:

Աղքյորփիում  ներքին ճանապարհների վերականգնամն  համար նախատեսված գումարի 95%-ը ֆինանսավորվում է պետբյուջեի, իսկ 5%-ը՝ տեղական ինքնակառավարման միջոցների հաշվին։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան

Լուսանկար՝ "Ռադիո Մառնեուլի" արխիվ

 

Print E-mail
FaceBook Twitter Google