Աղքյորփիում ներքին ճանապարհների կառուցման համար մրցույթի արժեքը ավելացել է մինչև 312 148 լարի

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը ավելացրել է Աղքյորփի գյուղում ճանապարհների վերականգնման աշխատանքների գնման գումարը։

Մառնեուլիի քաղաքապետարանը Աղքյորփի գյուղի ճանապարհների վերականգնման համար 268 132 լարիի մրցույթ էր հայտարարել, որը չի ավարտվել։

«Մրցութային հանձնաժողովում արձանագրվել է, որ համապատասխան էլեկտրոնային մրցույթը մեկ անգամ չի անցկացվել, ուստի համապատասխան իրավասություններով հագեցած քաղաքապետարանն ապահովել է ծրագրի վերանայման/վերագնահատման/ստուգման գործընթացը և համապատասխան ենթակառուցվածքային օբյեկտի համար կազմված ծախսերի հաշվառման փաստաթղթերը։  Այդպիսով քաղաքապետարանի քաղաքաշինությունը, տարածքային դասավորությունը, ճարտարապետությունը Եվ շինարարական ծառայությունը կներկայացնի վերագնահատված ծախսերի հաշվառման փաստաթղթեր»։ - Նշված  է  մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նոր մրցույթ է հայտարարել Աղքյորփիում 312 148 լարիով ներքին ճանապարհների վերակառուցման  աշխատանքների գնման համար։ Նշված գումարի 81.6%-ը ծախսվելու է պետական ​​բյուջեից, իսկ 18.4%-ը՝ տեղական ինքնակառավարման բյուջեից։

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները մրցութային առաջարկներ կարող են ներկայացնել մարտի 1-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է աշխատանքները կատարել պայմանագրի ստորագրումից հետո 80 օրվա ընթացքում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google