Մառնեուլիի դպրոցներում արձակուրդները կմեկնարկեն մարտի 8-ից

Մառնեուլիի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 8-ից։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն, ուսումնական հաստատությունները կհանգստանան մեկ շաբաթ։

Մառնեուլիի քաղաքապետարանի 74 հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը կվերսկսվի մարտի 15-ից։

Պետական ​​արձակուրդները դպրոցներում ՝ 

  • Հոկտեմբերի 14 - Սվետիցխովլոբա
  • Նոյեմբերի 23 - Սուրբ Գեւորգի հիշատակության օր
  • Հունվարի 19 - Աստվածահայտնություն
  • Մարտի 3 - Մայրության օր
  • Մարտի 8 - Կանանց միջազգային օր
  • Ապրիլի 9-ը - հայրենիքին նվիրվածների հիշատակի օր
  • Մայիսի 9-ը - ֆաշիզմի դեմ հաղթանակի օր
  • Մայիսի 12 - Սուրբ Անդրեաս Առաջինի հիշատակության օր
  • Մայիսի 26 - Վրաստանի Անկախության օր



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google