Քաղաքապետարանը մարտի 3-ի կապակցությամբ կշնորհավորի պատերազմում զոհված հերոսների մայրերին և կանանց

Մառնեուլիի քաղաքապետարանը մարտի 3-ին Վրաստանի ամբողջականության համար պատերազմում զոհված հերոսների մայրերին ու կանանց ծաղկեփնջեր ու նվերների զամբյուղներ է նվիրելու։

Քաղաքապետարանը պարզեցված ձևով արդեն ձեռք է բերել 8 նվեր զամբյուղ՝ քաղցրավենիքով, գինիով և մրգային հյութերով։ Տեղական ինքնակառավարումը զամբյուղները ձեռք է բերել անմիջապես «Մառնեուլի մոլ» ՍՊԸ-ից։

«Հարկ եմ համարում ևս մեկ անգամ հիշել Վրաստանի ամբողջականության համար պատերազմում զոհված և նրանց անունները հավերժացնելու համար  գնել 8 միավոր նվերների զամբյուղ (փաթեթավորման նյութերով և տեղում փաթեթավորման ծառայություններով), 8 միավոր քաղցրավենիք, բնական մրգային հյութեր (1 լիտր փաթեթում) 8 միավոր կարմիր գինի (0,75 լ. փաթեթով) իրենց ընտանիքի իգական սեռի անդամների համար  կենդանի ծաղիկների փունջ 8 միավոր: Խնդրում եմ հանձնարարել համապատասխան ծառայությանը՝ իրականացնել օրենքով նախատեսված գնումների հետ կապված աշխատանքները»։ - գրված է քաղաքապետարանի հաշվետվությամբ քարտում։

Նվերների զամբյուղների գնումը Մառնեուլիի քաղաքապետարանին արժեցել է 280 լարի։ Յուրաքանչյուր զամբյուղ արժե 35 լարի։ Առայժմ հայտնի չէ, թե քաղաքապետարանը որքան լարի է ծախսելու ծաղկեփնջերը գնելու համար։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google