Կոբախիձե. Վճարովի պրակտիկայի մասին օրենքի կիրառումը կսկսվի փորձնական ռեժիմով այս տարի
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում հայտարարել է, որ վճարովի պրակտիկայի մասին օրենքի կիրարկումն այս տարի կսկսվի փորձնական ռեժիմով։
Կոբախիձեի խոսքով, այս տարի բուհերի առնվազն երկու-երեք հազար շրջանավարտ պետք է ապահովվի առնվազն չորս ամսվա վճարովի պրակտիկա պետական ​​կառույցներում։

«Բացի այդ, քաղաքապետարանների և մասնավոր հատվածի հետ համագործակցության հիման վրա երիտասարդներին պետք է հնարավորություն տրվի վճարովի պրակտիկա անցնել մունիցիպալ և մասնավոր կառույցներում։ Խնդրում եմ կրթության նախարարին, ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով, ներկայացնել կառավարության հաջորդ նիստի մանրամասն ծրագիր, որի հիման վրա երիտասարդները, շրջանավարտները վճարովի պրակտիկա կանցնեն թե՛ պետական ​​կառույցներում, թե՛ քաղաքապետարաններում,  ինչպես նաև համագործակցության վրա հիմնված մասնավոր հատվածում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google