Դպրոցները պետք է դիմեն ռեսուրսային կենտրոն՝ Նովրուզին արձակուրդ վերցնելու թույլտվության համար

Մարտի 21-ին՝ Նովրուզ Բայրամի տոնի կապակցությամբ, այն դպրոցները, որոնք ցանկանում են արձակուրդ ունենալ, պետք է դիմեն ռեսուրս կենտրոն։



Ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեց Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Ալի Գախրամանովը, արձակուրդները հասանելի կլինեն ուսումնական հաստատություններին դիմումի հիման վրա։

«Նովրուզ Բայրամի տոնի հետ կապված՝ դպրոցն ինքը կարող է գրավոր դիմել մեզ։ Ըստ այդմ, մենք խնդրանքով  կդիմենք  նախարարություն, և նրանք սովորականի պես կհանգստանան։ Այլ օրվա հաշվին ստիպված չեք լինի վերականգնվել։ Մենք նման պրակտիկա ունեինք անցյալ տարի, և մեզ հետ կապվեցին նաև այն ժամանակ»,- ասաց Ալի Գախրամանովը։

Նովրուզ Բայրամը նշվում է մարտի 21-ին։ «Նովրուզ»-ը պարսկերեն բառ է։ Դրա մի մասը նշանակում է «Նով»՝ նոր, իսկ մյուսը՝ «Ռուզ» նշանակում է այսօր։ Նովրուզ Բայրամը նշում է գարնան գալուստը, իսկ որոշ երկրներում՝ Նոր տարին։

2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նովրուզը ճանաչել է որպես միջազգային օր։ 2009 թվականի սեպտեմբերի 28-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գագաթնաժողովում Նովրուզը պաշտոնապես ներառվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ 2010 թվականին Նովրուզ Բայրամը Վրաստանում հայտարարվեց որպես պետական ​​տոն։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google