Նովրուզ Բայրամի միջոցառման կապակցությամբ փակ է լինելու Մառնեուլիի քաղաքապետարանի հարակից փողոցը
Նովրուզ Բայրամի միջոցառման կապակցությամբ Մառնուլիում քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող փողոցը կփակվի։ Տեղական ինքնակառավարումը տեղեկություն է տարածում եւ գրում, որ այսօր՝ մարտի 20-ին, ժամը 19:00-ից փակ է լինելու քաղաքապետարանի շենքի մոտ գտնվող Ռուսթավելի փողոցը։ Մարտի 21-ին՝ ժամը 23:00-ից, ավտոմեքենաների երթեւեկությունը կվերականգնվի։


Նովրուզ Բայրամին նվիրված միջոցառումը Մառնեուլիում կմեկնարկի մարտի 21-ին՝ ժամը 12:00-ից։

Օրակարգ ՝

  • 12:00 - թատերական ներկայացումներ՝ երթ Ռուսթավելի փողոցում, կառքով գարուն բերող աղջիկ, «Ջրի երեքշաբթի», «Քամու երեքշաբթի», «Երկրային երեքշաբթի», «Հրե երեքշաբթի»;
  • 12:40 – ավանդաբար կվառվի խարույկը՝ Նովրուզ Բայրամի խորհրդանիշներից մեկը
  • Ժամը 13:00- ներկայացում Թբիլիսիի Ադրբեջանի պետական ​​դրամատիկական թատրոնի դերասանների մասնակցությամբ,  նրանք կներկայացնեն Նովրուզի հերոսներին, Աղջիկ գարունը (Բահար Գիզի), Խոսան, Քեչալը և Դեդեգորգութը:
  • Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն ցուցահանդեսային տաղավարներ, մանկական ժամանցի վայրեր, ատրակցիոններ, անիմատորների շոու, կներկայացվեն տեղի նկարիչների աշխատանքները, ձեռագործ աշխատանքները, հրուշակեղենը, ծաղկի ցուցահանդես-վաճառքը, ավանդական ուտեստների, քաղցրավենիքի և թեյի հյուրասիրություն։
  • Տոնական ծրագրի շրջանակներում կանցկացվեն սպորտային միջոցառումներ վրացական ըմբշամարտի, բազկամարտի և նետաձգության մարզաձեւերում։
  • Համերգային ծրագիր
  • 13:00 - Թինա Նարգիլե և տեղացի արտիստներ
  • 13:45 - Դուետ Լեոն
  • 14:15 - հրավիրված երգչուհի   Վեֆա Շերիֆովան


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google