Մեկնարկել է ուսուցիչների և ուսուցիչներ դառնալ ցանկացողների
քննության գրանցումը։
Ուսուցչի առարկայի, ավագ հատուկ ուսուցչի և հիմնական մասնագիտական
հմտությունների քննությունների գրանցումը մեկնարկել է ապրիլի 3-ին՝
ժամը 10:00-ին։ Տեղեկությունը տարածում է Գնահատման և քննությունների
ազգային կենտրոնը։ Ցանկացողների գրանցումը կշարունակվի մինչև ապրիլի
15-ը ժամը 18:00:
Գրանցումը կատարվում է միայն էլեկտրոնային եղանակով՝ Գնահատման և
քննությունների ազգային կենտրոնի online.naec.ge գրանցման էջում։
Առարկայական քննությանը մասնակցությունը սահմանափակված չէ և հնարավոր
է քննություն հանձնել հետևյալ առարկաներից ՝
- Վրաց լեզու և գրականություն (տարրական մակարդակ);
- Մաթեմատիկա (տարրական մակարդակ);
- Բնական գիտություն (տարրական մակարդակ);
- Վրաց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնագիտություն (I-IV
դասարաններ);
- Վրաց լեզու և գրականություն (հիմնական և/կամ միջնակարգ
մակարդակ);
- Վրացերեն լեզու ոչ վրացալեզու դպրոցների և հատվածների համար
(նախնական, հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ);
- Մաթեմատիկա (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ);
- Հասարակական գիտություններ (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ).
պատմություն, աշխարհագրություն, քաղաքացիական կրթություն;
- Բնական գիտություններ (հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ)՝
ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն;
- Օտար լեզուներ (նախնական, հիմնական և/կամ միջնակարգ մակարդակ)՝
անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն;
- Գեղագիտական դաստիարակության առարկաներ՝ կերպարվեստ և կիրառական
արվեստ, երաժշտություն, սպորտ;
- տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ/համակարգչային
տեխնոլոգիաներ;
- Հայերեն կամ ադրբեջաներեն լեզու;
- Իտալերեն լեզու
Բոլոր դիմորդներն իրավունք ունեն ընտրելու միայն մեկ առարկա և
ցանկության դեպքում նաև ավագ հատուկ ուսուցչի և/կամ Հիմնական
մասնագիտական հմտությունների քննություն:
Ավագ հատուկ ուսուցչի քննությանը մասնակցելու իրավունք ունեն ինչպես
ուսուցչի մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայով
բաշխված գործող հատուկ ուսուցիչը, այնպես էլ հատուկ ուսուցիչ դառնալ
ցանկացողը:
Գրանցման ժամանակ անձև նշում է միայն.
անձնական համարը;
կոնտակտային հեռախոսահամար;
առարկան , որը նա ցանկանում է հանձնել;
քաղաք, որտեղ ցանկանում է հանձնել քննությունը
Թեկնածուները, որոնց համար պետք է ստեղծվեն հատուկ
քննական միջավայր, պետք է նշեն՝ «հատուկ պայմաններ» գրանցման ժամանակ
և Գնահատման և քննությունների ազգային կենտրոնում ( Թբիլիսի, Է.
Մինդելիսի N9), կամ տեղական կրթական ռեսուրսային կենտրոնում (ռեսուրս
կենտրոնները) մինչև ապրիլի 15-ի ժամը 18:00-ն պետք է ներկայացնեն
համապատասխան առողջական տեղեկանք (ձև N100):
Ծրագիրը թույլ չի տա լրացնել գրանցումը, եթե դուք չեք վճարել թեստի
մասնակցության վճարը՝ 50 լարի։ Հիշեցնում ենք, որ գործոոց և
գործող հատուկ ուսուցիչների գրանցումն անվճար է։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան