150 քառ․ մ դրոշի համար քաղաքապետարանը վճարել է 6800 լարի
Մառնեուլիի մունիցիպակիտետի քաղաքապետարանը 8850 լարիով գնել է 62 դրոշ։ Դրոշները ՏԻՄ-ը ձեռնարկատեր Ակրեմ Գախրամանովից ձեռք է բերել պարզեցված կարգով։ 1 դրոշի համար, որի բարձրությունը 10 մետր է, լայնությունը՝ 15, Մառնեուլիի քաղաքապետարանը վճարել է 6800 լարի։ 4 մետրանոց դրոշի գնումն արժեցել է 1270 լարի, իսկ 60 100 սանտիմետրանոց դրոշը՝ 780 լարի։

«Ուզում եմ հիշեցնել, որ ամեն տարի Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից ձեռք են բերվում տարբեր բնութագրերով և պարամետրերով դրոշներ՝ կախված անհրաժեշտ կազմակերպչական և վարչական կարիքներից, ինչի համար մենք սկսել ենք ընթացիկ տարվա կարիքների համար շուկայի համապատասխան ուսումնասիրության գործընթացը , հետևաբար գնումների գործիքի սահմանային դրույքաչափի վերին գիծը չի գործում պետական ​​գնումները կարգավորող օրենսդրությամբ սահմանված պարզեցված գնումների գործիքի համար, ուստի խնդրում ենք համապատասխան ծառայությանը հանձնարարել ապահովել օրենսդրությամբ նախատեսված միջոցառման կատարումը»,  գրված  է պարզեցված մրցույթի հաշվետվությամ քարտում։

«Ռադիո Մառնեուլի»-ին   Մառնեուլիի քաղաքապետարանից տեղեկություններ է սպասում, թե ինչ նպատակով է քաղաքապետարանը գնել 10 մետրանոց դրոշը և որտեղ է տեղադրվելու։

Պատասխանը ստանալուն պես նյութը կթարմացվի։

Լուսանկարը՝
«Ռադիո Մառնեուլիի» արխիվ



"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google