Տվեք մեզ հնարավորություն ստեղծելու մեր երկրի եվրոպական ապագան. Քվեմո Քարթլիի քաղաքացիական հատվածի մի մասի դիմումը կառավարությանը
Տվեք մեզ հնարավորություն ստեղծելու մեր երկրի եվրոպական ապագան. Քվեմո Քարթլիի քաղաքացիական հատվածի  մի մասի դիմումը կառավարությանը։
Մենք՝ Քվեմո Քարթլիի տարածաշրջանում աշխատող հասարակական կազմակերպություններս և քաղաքացիական ակտիվիստներս, հայտարարությունը ստորագրողներս, կտրականապես դեմ ենք օտարերկրյա ազդեցության մասին «ռուսական օրենքի» հաստատման հերթական փորձին։ Օրենքի նախագիծը Վրաստանում քննադատական ​​կարծիքը ճնշելու, անկախ ԶԼՄ-ների և քաղաքացիական սեկտորի աշխատանքը դադարեցնելու բացահայտ փորձ է, և միևնույն ժամանակ
դրա նպատակը մարդկանց միմյանց դեմ հանելն է։

Մեր տարածաշրջանում կան բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնք իրականացվում են հասարակական և քաղաքացիական հատվածների կողմից։ Միասին մասնակցում ենք դասընթացների, սեմինարների, միասին գնում ենք ճանաչողական շրջագայությունների, համատեղ կայացնում ենք կարևորագույն որոշումները՝ ի շահ երկրի և տարածաշրջանի։

Այս ամենն անում ենք դոնորների օգնությամբ։ Մեր համատեղ գործունեության վառ օրինակն են դոնոր կազմակերպությունների աջակցությամբ մեր կողմից ֆինանսավորվող կարևոր նախաձեռնությունները հանրային հատվածի համար։ Այս համագործակցությունը հաճախ դրսևորվում է ցերեկային խնամքի կենտրոնների, դպրոցների, մանկապարտեզների, խմելու ջրի օբյեկտների վերականգնմամբ, էկոհանգույցների կառուցմամբ և խոցելի խմբերին տարբեր տեսակի աջակցությամբ։ Օգնության և աջակցության առումով մենք կդիտարկենք այն կառուցողական և արդարացված քննադատությունը, որ ստանում են այս գերատեսչությունները մեզանից։

«Ռուսական օրենքը» նորից օրակարգ մտցնելով՝ դուք առաջին հերթին կանխում եք փոխգործակցության պրակտիկան, նպաստում եք մասնատմանն ու օտարմանը։

Սա տեսանելի է դարձնում, թե ինչպես եք բաժանվել քաղաքացիներից, հատկապես մեզանից, ովքեր ապրում են մարզերում։

Դուք տեսանելի եք դարձնում ձեր վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ, հատկապես, երբ ստիպում եք պետական ​​պաշտոնյաներին սոցցանցերում ստեր տարածել՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը և հաճախ հակադրելով նրանց իրենց գործընկերների, համաքաղաքացիների և նույնիսկ ընկերների դեմ։ Այո, ռուսական օրենքը ռուսական երազանք է։ Սա փորձ է թույլ չտալու, որ ԵՄ-ն մեզ ընդունի եվրոպական ընտանիք։ Ռուսական կանոններով ու օրենքներով մենք պետք է միայն օկուպանտներին ու նորից մեր ազատությունը, արժանապատվությունն ու երկիրը խլելու համար։

Ուստի այսօր «ռուսական օրենքի» ընդունումը համարժեք է ռուսական տանկի համար ճանապարհ բացելուն։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում չդառնալ այս երկրի դավաճանները։  Տվեք մեզ հնարավորություն ականատես լինելու մեր երկրի եվրոպական ապագային:


Ստորագրող կազմակերպություններ ՝ 
  • Քվեմո Քարթլի մեդիա – QvemoQartli.ge
  • Նազարլոյի համայնքային կենտրոն
  • Շահումյան համայնքային կրթական կենտրոն
  • Գործընկերություն հանուն հավասարության հոգեվերականգնողական կենտրոն
  • Բոլնիսի հայորդաց տուն
  • KazretiPress.ge
  • Բոլնիսի լեզվի տուն
  • 24 news.ge
  • Gundelik
  • Մասնագիտական ​​- անհատական ​​և մասնագիտական ​​զարգացման կենտրոն
  • Առաջին եվրոպացի
  • Սերունդների հզորացման ցանց
  • Համայնքային ռադիո «Մառնեուլի»
  • Մարտկոփի երիտասարդական կենտրոն
  • ISFED-ի Քվեմո Քարթլիի գրասենյակ
  • Մառնեուլի Ժողովրդավարական Ներգրավման Կենտրոն
  • Հանդիպման վայր Դմանիսի
  • Բոլնիսի կանանց համայնքային ռադիո WW
  • Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ
  • Քաղաքացիական ներգրավվածության և ակտիվության կենտրոն (CEAC)
  • Քաղաքացիական գործունեության և տարածաշրջանային զարգացման կենտրոն
  • Համերաշխության կենտրոն
  • ԱԱԻՊ «Սիկա»
  • Էկո կենտրոն


    "Ռադիո   Մառնեուլի"
    Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google