Մառնեուլիի քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն այլևս չի
գլխավորի Մառնեուլիի քաղաքապետարանի գենդերային հավասարության
խորհուրդը։ Այս մասին Խորհրդում քննարկվել է ապրիլի 12-ին կայացած
նիստում։
Ինչպես այսօր՝ ապրիլի 15-ին, «Ռադիո Մառնեուլի» հետ զրույցում
ասել է Գենդերային հավասարության խորհրդի քարտուղար Իա Էսեբուան,
Խորհրդի նախագահ դառնալուց Ամիրան Գիորգաձեի հրաժարվելը որոշվել է
նախընտրական գործընթացին ինտենսիվ ներգրավվելու համար։
Խորհուրդը կգլխավորի Իա Էսեբուան։ Հարցը քննարկման և հաստատման համար
բերվել է ավագանու նիստ։
«
Հարցը հասցրինք խորհուրդ, նախագահը կփոխվի, ևս մեկ անդամ
կավելացվի, ես կփոխարինեմ պարոն Ամիրանին, մենք փոփոխություն ենք
կատարել կանոնադրության մեջ, ելնելով նրանից, որ ընտրական տարի է և
պրն. Ամիրանը կուսակցության ղեկավարն է (Մառնեուլիում), նա շատ գործ
ունի անելու, և նա գերադասում է մի բան անել, քան դուրս գալ, այս
փուլի համար ես կլինեմ ղեկավարը», - ասաց Էսեբուան։
Ապրիլի 12-ին տեղի ունեցած Գենդերային հավասարության խորհրդի նիստում
խոսվել է նոր ծրագրի մասին, որը մեկնարկելու է Մառնեուլիի
մունիցիպալիտետում։
Ըստ Իա Էսեբուայի՝ ծրագիրն ուղղված է կանանց տնտեսական հզորացմանը, և
դրա մասին ավելի մանրամասն կհայտարարվի մոտ ապագայում՝ քաղաքային
խորհրդի նիստում։
(Լուսանկարը՝ Մառնեուլիի սակրեբուլո)
«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել
ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին
զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ
տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին
խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից
հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության
շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր
հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների
20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ
կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին
մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու
մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող
ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը,
ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները
մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական
երազանքի» օրենքին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան