Քաղաքացիները ֆեյսբուքյան խումբ են ստեղծել՝ Ռուսաստանի
օրենսդրությանը հակասող գործողությունների համար մարզերից Թբիլիսի
ժամանած քաղաքացիների ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը
փոխհատուցելու համար։
«Հյուրընկալիր» խումբ
է, որին արդեն միացել է ավելի քան 57 հազար քաղաքացի։
«
Խումբը ստեղծվել է մարդկանց միավորելու համար։
Նրանք, ովքեր ցանկանում են լինել հանրահավաքին, բայց ապրում են
մարզերում և չեն կարող նույն օրը ուշ վերադառնալ տուն, և նրանք, ովքեր
ապրում են Թբիլիսիում և հնարավորություն ունեն հանրահավաքի ավարտից
հետո իրենց համախոհներին հյուրընալել տանը, -
այս մասին նշված է Խմբի նկարագրության մեջ։
Երեկ՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում ռուսական օրենքի հանձնաժողովային
լսմանը զուգահեռ ակցիա է տեղի ունեցել Ռուսաթավելի փողոցում։
Խաղաղ ցույցը ուժային մեթոդներով ցրել են ուժային կառույցների
ներկայացուցիչները։ Օգտագործվել են պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ և
ջրի շիթեր։ Արձանագրվել են իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների
նկատմամբ ֆիզիկական բռնության փաստեր։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցի ժամանակ 63
մարդ է ձերբակալվել։
Հանրահավաքը կշարունակվի Վրաստանի խորհրդարանի դիմաց այսօր՝
մայիսի 1-ին։
Եթե բնակվում եք տարածաշրջանում, ցանկանում եք միանալ ակցիային,
բայց հնարավորություն չունեք գալ և մնալ Թբիլիսիում,
միացեք խմբին, և
քաղաքացիները ձեզ կօգնեն կացության, սննդի և ճանապարհածախսի
հարցում։
«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել
ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին
զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ
տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին
խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից
հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության
շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր
հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների
20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ
կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին
մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու
մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող
ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը,
ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները
մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական
երազանքի» օրենքին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան