Այսօրվա աստղագուշակ
Ջրհոս
Օրը անհանգիստ,հոգնեցնող, բայց ընդհանուր առմամբ լավը կլինի: Պատրաստ եղեք փորձարկումներ անել: Եթե դուք բավարար հնարամիտ լինեք, ապա ելք կգտնեք օգտվել ստեղծված իրավիճակից ։ Չեն բացառվում շահավետ գործարքները և հաջող գնումները: Հաճախ հաջողության եք հասնում այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրում ։ Պետք չէ շատ ուշադիր լսել խորհուրդներին, նույնիսկ եթե դրանք տալիս են այն մարդիկ, ովքեր ունեն մեծ կենսափորձ: Ավելի լավ է վստահել սեփական ինտուիցիային:


Ձուկ

Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Այդ ժամանակ ձեզ հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ։ Չի բացառվում, որ իրենց օգնությունը կառաջարկեն նրանք, ումից դուք չէիք սպասում նման բան: Համատեղ գործունեությունը կարող են սկիզբ դնել ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների: Օրվա երկրորդ կեսը լարված կլինի: Դուք անհամբեր եք, հեշտ եք տրվում սադրանքներին: Այս պահին ավելի լավ է չքննարկել կարևոր հարցերը:


Խոյ
Օրը հաջող կդասավորվի, եթե ուշադրություն դարձնեք ուրիշների վրա: Հետաքրքրվեք շրջապատի տեսակետով, փորձեք հավաքել նրանց մասին որքան հնարավոր է շատ տեղեկատվություն: Ավելի լավ է չկիսվել ձեր գաղտնիքներով, այլապես այդ տեղեկատվությունները կարող են օգտագործվել ձեր դեմ: Վտանգ կա, որ ձեզ կմեղադրեն եսասիրության մեջ: Դա կարող է վնաս հասցնել ձեր համբավին: Դրանից խուսափելու համար փորձեք չմերժել նրանց, ովքեր դիմում են ձեզ օգնության համար: Մտածեք նաև այլ մարդկանց բարեկեցության մասին:


Ցուլ
Դուք շատ լավ հասկանում եք մարդկանց, հաճախ կարողանում եք կռահել, թե ինչ են փորձում թաքցնել ձեզնից։ Օրը հարմար է գործնական բանակցությունների,ինչպես նաև կարևոր հարցեր քննարկելու համար: Հնարավորություն կունենաք ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը ևդրա շնորհիվ իրականացնել այն, ինչ արդեն մտածել էիք: Ընտանեկան գործերին առավելագույնս ուշադրություն դարձրեք։ Չի բացառվում, որ հարազատներին անհրաժեշտ կլինի ձեր օգնությունն ու աջակցություննը: Հնարավոր է, ստիպված լինեք փոխել ձեր ծրագրերը և կենտրոնանալ կենցաղային խնդիրները լուծելու վրա: Երբեմն դրանք ծախսեր կպահանջեն:


Երկվորյակ
Շատ անհանգիստ օր է: Հիշեք, եթե ուզում եք հասնել հաջողության, պետք է արագ գործեք: Մտորումների համար Ժամանակը շատ քիչ է: Շատ առումներով կարելի է վստահել ինտուիցիային: Դրա խորհուրդները հաճախ ճշգրիտ են: Հաճախ ստիպված եք հանպատրաստից, հրաժարվել նախապես կազմված պլաններից: Դա երբեմն ստիպում է անհանգստանալ, բայց չի խանգարում հասնել հաջողության: Չի բացառվում, որ հին ծանոթները կաջակցեն ձեր համարձակ նախաձեռնություններին: Երեկոն ավելի հարմար է հանգստի համար:


Խեցգետին
Հազիվ թե այդ օրը լայնածավալ հաղթանակներ և վիթխարի փոփոխություններ բերի, բայց ընդհանուր առմամբ այն բավական հաճելի կլինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ դուք կհասկանաք, թե ինչպես լուծել աշխատանքային խնդիրները և առաջ անցնել մրցակիցներից: Հավանական են լավ լուրեր հեռվից, ինչպես նաև առաջարկություններ, որոնցից չեք ցանկանա հրաժարվել: Կարելի է բոլորովին նոր բան սկսել, սակայն պետք չէ ակնկալել, որ դուք անհապաղ հաջողության կհասնեք: Անհրաժեշտ է համբերություն: Անսպասելի նորությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը օրվա երկրորդ կեսին:


Առյուծ
Փորձեք առավոտը առավելագույնս արդյունավետ անցկացնել: Օրվա սկիզբը բարենպաստ է, ապա դրական միտումների ազդեցությունը անկում է ապրում: Քննարկեք բոլոր կարևոր հարցերը մինչև ճաշ, և կարևոր չէ, վերաբերում են դրանք աշխատանքին թե անձնական հարաբերություններին ։ Գնալով ավելի զգայուն եք դառնում, սուր եք արձագանքում քննադատությանը: Դա հաճախ է խանգարում գործերում: Փորձեք խուսափել ծանրաբեռնվածությունից օրվա երկրորդ կեսին: Սովորականից արագ եք հոգնում: Ավելի լավ է հրաժարվել ցանկացած ավելորդությունից, քանի որ հիմա դրանք հատկապես վնասակար են։


Կույս
Ձեզ սպասվում է շատ անհանգիստ ու հագեցած օր: Գործերն ու հոգսերը շատ կլինեն: Ստիպված կլինեք լուծել ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Հաջողության հասնելու հավանականությունը բարձր է, հատկապես նրանց մոտ, ովքեր չեն վախենում փորձարկումներ անելուց: Օրը հարմար է հին կապերը վերականգնելու համար: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Որոշ Կույսեր բոլորովին անսպասելի կլսեն խոստովանություններ:


Կշեռք
Արդյունավետ օր է: Օրվա առաջին կեսը նպաստավոր է շփման համար, հնարավորություն է ընձեռում հաջողությամբ իրականացնել գործնական բանակցությունները, քննարկել կարևոր հարցերը համախոհների ու գործընկերների հետ ։ Հնարավորություն կունենաք կարգավորել հին տարաձայնությունները: Որոշ Կշեռքների մոտ ի հայտ կգան համարձակ գաղափարներ, որոնք շուտով կհաջողվի կյանքի կոչել: Օրվա երկրորդ կեսը թույլ է տալիս հասնել հաջողության ինքնուրույն աշխատանքում ։ Դուք համառ եք և կարող եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Դա հաճախ օգտակար է ոչ միայն գործնական, այլև անհատական հարաբերություններում:


Կարիճ
Օրվա սկիզբը բավական բարդ է, հատկապես նրանց համար, ովքեր ծրագրել են գործնական բանակցություններ կամ կարևոր հանդիպմաներ։ Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից դժվար կլինի: Ճեն բացառվում կոնֆլիկտները նույնիսկ նրանց հետ, ում դուք նախկինում հասկանում էիք կես բառից: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը մեծանում է, սակայն օրվա երկրորդ կեսին ավելի լավ է ապավինել սեփական ուժերին: Ավելի լավ է չշտապել, հատկապես, եթե խոսքը վերաբերում է նոր նախաձեռնություններին: Նախքան նոր գործի անցնել, մանրակրկիտ մտածեք: բԴա կօգնի խուսափել նյարդային վիճակներից ևսխալներից:


Աղեղնավոր
Օրը հարմար է բարդ որոշումներ կայցնելու և կարևոր հարցեր քննարկելու համար: Ոչինչ չի վրիպում ձեր աչքից,հաշվի եք առնում բոլոր գործոնները՝ուշադրությունից բաց չթողնելով ոչ մի մանրուք: Հետևողականությունը թույլ է տալիս ճիշտ հետևություններ անել շրջապատի արարքների ու խոսքերի մասին : Որոշ Աղեղնավորներ պատահաբար կբացահայտեն ուրիշների գաղտնիքները կամ շատ օգտակար ինֆորմացիա կստանան: Կարելի է ապագայի ծրագրեր կաուցել: Կարող եք քննարկել դրանք ձեր մտերիմների հետ։ Այն մարդիկ,ում փորձին և գիտելիքներին վստահում եք, կկիսեն հետաքրքիր գաղափարներով: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք վերաբերում են արվեստին և ձեր նախասիրություններին և հետաքրքրություններին:


Այծեղջուր
Եթե դուք պլանավորում եք զբաղվել կարևոր գործով, դրան առավելագույնս լուրջ վերաբերվեք։ Ավելի լավ է չակնկալել հաջողություն և բարենպաստ հանգամանքներ, ինչպես նաև օգնություն ազդեցիկ մարդկանցից, ովքեր նախկինում խոստացել են աջակցել ձեզ: Բարեբախտաբար, դուք ունեք բավարար սեփական ուժեր, բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար: Փորձեք զգույշ գործել։ Օրը հարմար չէ, որպեսզի պատմեք ձեր ձեռքբերումների մասին:
Print E-mail
FaceBook Twitter Google