7500 կմ անցած զբոսաշրջիկի հեծանիվը Թբիլիսիում գողացել են
Անգլիացի զբոսաշրջիկ Ռոուան Քեմփբելը, ով հեծանվով
ճանապարհորդում է Սինգապուրից Մեծ Բրիտանիա, կանգ է առել Թբիլիսում.
այստեղ, սակայն, գողացել են նրա հեծանիվը:
Ռոուան Քեմփբելն ասում է, որ հեծանիվը գողացել են Ռուսթավելի պողոտայի
վրա գտնվող Hostel-ներից մեկի բակից: «Ես ավելի քան մեկ տարի է, ինչ
ճանապարհորդում եմ, 11 երկիր եմ անցել՝ 7500 կմ և ուզում եմ
շարունակել իմ ճանապարհորդությունը», — ֆեյսբուքում ստեղծած խմբում
գրում է զբոսաշրջիկը:
Քեմփբելն ասում է, որ արդեն դիմել է ոստիկանություն, սակայն
ապարդյուն: Նա դիմում է բոլորին, որպեսզի օգնեն գտնել իր հեծանիվը և
այլ իրեր, որոնք գողացվել են հեծանիվի հետ:
Զբոսաշրջիկը իր գողացված իրերի մի մասը գտել է Ռուսթավելի պողոտայի
աղբամաններից մեկում, այդ մասին ևս հայտնել է ոստիկանություն:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական
օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է
գողություն: