Վրաստանում կորոնավիրուսից առողջացել է 31 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից առողջացել է ևս 3 մարդ, և ընդհանուր առողջացածների թիվը դարձել է 31։ Այս մասին հայտնել է ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան։

«Երկրում ընդհանուր առողջացել էր 28 անձ և դարձավ 31։ Պացիենտներից 3-ը արդեն առողջացել են և լքել մեր կլինիկան»,- ասել է Էզուգբայան։

Վերջին տվյալներով Վրաստանում կա կորոնավիրուսի 157 հաստատված դեպք, որոնցից 1-ը մահացել է, իսկ 31-ը առողջացել են։ Կարանտինային ռեժիմում է գտնվում 5 526 անձ, իսկ ստացիոնար հսկողության տակ է 344-ը։

04/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google