Վրաստանում առողջացել է ևս 6 անձ, ընդհանուր 45

 


Վրաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվն ավելացել է ևս 6-ով և երկրում ընդհանուր առմամբ բուժվել է 45 մարդ։

Ապրիլի 7-ի ժամը 18։19-ի տվյալներով Վրաստանում կա 195 հաստատված դեպք, որից 45-ը առողջացել են , 3-ը մահացել։

Սա նշանակում է, որ այս պահին երկրում կա 147 ակտիվ պացիենտ, այսինքն մարդ, ում մոտ հաստատվել է վիրուս և այժմ բուժվում է։

Այս ամենի հետ մեկտեղ կարանտինային ռեժիմում կա 4 708 անձ, իսկ հատուկ հսկողության տակ՝ 370 ։

07/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google