Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում կորոնավիրուսի ևս մի դեպք է հաստատվել

 


Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում կորոնավիրուս է հաստատվել 62-ամյա բոլնիսեցի տղամարդու մոտ։

«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում կլինիկայի տնօրեն Տատա Շենգելիան ասել է , որ ապրիլի 7-ին հոսպիտալում թեստավորում է անցել 7 մարդ։ Այսօր ՝ ապրիլի 8-ին ստացված թեստի պատասխանների արդյունքում, միայն մեկի մոտ է հաստատվել կորոնավիրուս։

Ապրիլի 4-5 –ին կլինիկա է տեղափոխվել 6 պացիենտ, կորոնավիրուսի ախտանիշներով։ Նրանցից միայն մեկի ՝ 55-ամյա մառնեուլցու մոտ է հաստատվել կորոնավիրուս ապրիլի 6-ին։

Ապրիլի 3-ին Մառնեուլիի դաշտային հիվանդանոցում և «Ջեո Հոսպիտալում» արված 10 թեստից միայն մեկի պատասխանն է եղել դրական, կորոնավիրուսով վարակվածը Բոլնիսից է եղել։

Ապրիլի 4-ին «Ջեո հոսպիտալի» կլինիկայում կարանտինի ավարտից հետո , ապամոնտաժվել է դաշտային հիվանդանոցը։
Մառնեուլիի և Բոլնիսի համայնքները մարտի 23-ին անցել են խիստ կարանտինային ռեժիմի։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան։
Մարտի 31-ից երկրում գործում է պարետային ժամ։ Երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան 06։00-ն արգելված է քաղաքացիների տեղաշարժը։


08/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google