Կորոնավիրուս․Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայից ուղարկված ութ թեստի պատասխանն էլ բացասական է

 

Մայիսի 11-ին Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայից ուղարկված ութ թեստի պատասխանն էլ բացասական է։
«Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում նույն կլինիկայի տնօրեն Տատա Շենգելիան ասել է, որ թեստերի պատասխանները ստացել են այսօր ՝ մայիսի 12-ին։
Թեստավորված պացիենտներից յոթը Մառնեուլիից են, իսկ մեկը Թեթրիծղարոյից։
Մայիսի 12-ին ժամը 12։00-ի դրությամբ Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկա է տեղափոխվել կորոնավիրուսային ախատնիշներով մեկ պացիենտ։ Ըստ Տատա Շենգելիայի, պացիենտի կենսաբանական նյութը , կորոնավիրուսի թեստավորման համար լաբարատորիա կուղարիկվի վաղը։
Մայիսի 6-ին կայացել է լայնածավալ թեստավորման առաջին փուլը։ Նմուշներ են վերցվել ընդհանուր 303 քաղաքացուց։ Նրանց թեստերի պատասխանները նույնպես բացասական են։
Մայիսի 7-ին 370 թեստավորված անձից միայն մեկի մոտ է հաստատվել կորոնավիրուս, որը շտապօգնության կլաստերից է։
Մայիսի 8-ին թեստավորված 437 անձի թեստի պատասխանն էլ բացասական է։
Բացասական էր նաև մայիսի 9-ին անցացված 525 թեստերի պատասխանները։
Մառնեուլիի համայնքը փակվել է մարտի 23-ին։ Այս որոշումը կայացրել է Վրաստանի կառավարությունն այն բանից հետո, երբ Մառնեուլիում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, բայց վարակի աղբյուրը չբացահայտվեց։ Արգելված է համայնքի տարածք ելք ու մուտքը։ Մառնեուլիի մուտքերի մոտ կա 12 անցակետ։
Մայիսի 18-ից Մառնեուլին կբացվի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան մայիսի 7-ին կայացած կառավարության նիստում։




12/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google