Սեպտեմբերի 3-ի դրությամբ Վրաստանից արտահանվել է 1797 տոննա
ընկույզ, ինչը 81% -ով ավելին է, քան նախորդ տարվա նույն
ժամանակահատվածում:
Վրաստանի կառավարության կանխատեսմամբ ՝ այս տարի կանխատեսվող ընկույզի
բերքը 50 հազար տոննա է, ինչը 15 հազար տոննայով ավելին է, քան նախորդ
տարի: Արտահանումից ակնկալվող եկամուտը կազմում է շուրջ 100 միլիոն
ԱՄՆ դոլար:
2013 թվականից մինչ օրս, պետության աջակցությամբ, Վրաստանում հիմնվել
են պնդուկի վերամշակման մինչև 20 նոր ձեռնարկություններ, ընդլայնվել
են 27-ը: Միայն Սամեգրելոյում ՝ պնդուկի ուղղությամբ, բացվել է 13 նոր
գյուղատնտեսական ձեռնարկություն, ընդլայնվել ՝ 13-ը: Նոր
ձեռնարկություններում աշխատանքի է տեղավորվել մինչև 1000 քաղաքացի,
կատարվել է մինչև 13 միլիոն լարի ներդրումներ:
Կառավարության տարածած տեղեկատվության համաձայն, ավելի քան 30
ձեռնարկություններ ներգրավված են պնդուկի տեղակայման
գործընթացում:
07/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան