Կորոնավիրուսով վարակված 26-րդ հիվանդը մահացավ: Այս մասին
լրագրողներին հայտնել է NiranC- ի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:
«Մենք ունենք 0,57% մահացություն, այսօր առավոտյան 25-ն էր , ցավոք,
Բաթումիում ավելացավ ևս մեկը: Ընդհանուր 26 մարդ է մահացել։ Վերջին 48
ժամվա ընթացաքում 5 պացիենտ է մահացել, բոլորը ծանր հիվանդներ, ովքեր
գտնվում էին արհեստական շնչառության տակ»,- ասել է Գամկրելիձեն։
Գամկլրելիձեի խոսքով ՝ հիվանդը 70 տարեկան էր, ուներ զուգահեռ քրոնիկ
հիվանդություններ:
Ըստ Ամիրան Գամկրելիձեի, այսօր Վրաստանում կա կորոնավիրուսով վարակված
շուրջ 70 հիվանդ, որոնց վիճակը ծանր է- «Եվ ընդհանուր առմամբ, երկրում
կա 11 կրիտիկական հիվանդ»:
24/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան