ՆԳՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնակարգի 1244 խախտման դեպք է հայտնաբերել

Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անհապաղ արձագանքում են խախտումների բոլոր դեպքերին:


Վերջին 24 ժամվա ընթացքում իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգով հայտնաբերվել է հանրապետության տարածքում սահմանված սահմանափակումներում գործող կանոնակարգերի խախտման 1244 դեպք։
Ոստիկանությունը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն տուգանել է 67 ֆիզիկական անձի։
Բացի այդ ՝ 24 ժամվա ընթացքում դիմակ կրելու կանոնը խախտելու համար տուգանվել է 1177 անձ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն։
Ներքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել սահմանված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:
Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում Վրաստանի օրենսդրության պահանջները: ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին:
Դիմակ կրելու կանոնների խախտումը կհանգեցնի վարչական պատասխանատվության և տուգանքի `20 լարի գումարի չափով, Քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:
Մեկուսացման և կարանտինային կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի չափով տուգանք, իսկ իրավաբանական անձի համար `10 000 լարիի, Քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: Կրկնվող տուգանքները ենթադրում են քրեական պատասխանատվություն:

30/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google