«Գագաթնակետին սպասում ենք ապրիլի վերջ-մայիս ամսվա առաջին
երկու
շաբաթվա ընթացքում»,- լրատվամիջոցներին ասել է Հիվանդությունների
վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Ըստ նրա, « այս գագաթնակետը չպետք է լինի այնպիսին ինչպիսին ունեցել
ենք նոյեմբերին և դեկտեմբեր ամսներին»։
Ըստ Գամկրելիձեի, Վրաստանում մոտ 600 հազարից 650 հազար մարդ վարակվել
է կորոնավիրուսով, միևնույն ժամանակ, մարդիկ պատվաստվում են:
Ըստ Գամկրելիձեի, աշուն-ձմեռ ալիքը համընկել է ցուրտ եղանակի հետ, իսկ
գարնանային ալիքի ժամանակ արդեն տաք կլինի, և գիտականորեն ապացուցվել
է, որ արևի ուղիղ ճառագայթները գործում են որպես կորոնավիրուսի
կանխարգելիչ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի
1310 նոր դեպք: StopCov.ge- ի թարմավցած տվյալների համաձայն ՝ վերջին
օրը 632 մարդ է բուժվել , իսկ 12 մարդ մահացել է:
Ինչ վերաբերում է դրական դրույքին, ապա ապրիլի 20-ի դրությամբ,
դրականի օրական դրույքը 4.33% է, վերջին 14 օրվա ընթացքում `3.38%,
իսկ 7 օրվա համար` 4.16%:
21․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան