Մառնեուլիի մունիցիպալիտետում նախատեսվում է ավելացնել պատվաստման կետեր

Նախատեսվում է պատվաստման կետեր ավելացնել Մառնեուլիմունիցիպալիտետում:

Այս փուլում պատվաստման գործընթացն ընթանում է երկու բուժհաստատություններում ՝ «Ջեո Հոսպիտալ»-ի բազմապրոֆիլ , ծննդատնային և ամբուլատոր կենտրոններում, որտեղ վերջին շաբաթների ընթացքում օրական պատվաստվում է մինչև 100 մարդ: Ըստ Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեի, պատվաստումների գործընթացում ներգրավված կլինեն ևս մի քանի բժշկական հաստատություններ, և պատվաստումը հնարավոր է հասանելի լինի նաև այլ տարածքային ստորաբաժանումներում:
«Որպեսզի շարժական խմբերը սկսեն աշխատել, անհրաժեշտ էր վերապատրաստում, և նրանք վերապատրաստվել են: Դա անում է Առողջապահության ազգային կենտրոնը: «Ավերսի» կլինիկան պետք է պատվաստման մեջ ներառի ևս մի քանի կլինիկա: Այս կլինիկաների շարժական խումբերը կլինի 6-ը, մեկը կլինի մեր առողջության կենտրոնում, բայց մինչ այժմ նրանք համալրված չեն: Հավանաբար, առաջիկայում նրանք կսկսեն գնալ նաև տարածքային ստորաբաժանումներ: Մառնեուլիում պատվաստումների գործընթացը, ըստ ներկա տվյալների, ինտենսիվ է: Շատ տեղեր ամրագրված են: «Օրվա ընթացքում կա 80 -ից 100 կամ մի փոքր ավել շատ պատվաստվող մարդ, ինչը վատ չէ, բայց տեսնենք, թիվը պետք է ավելի շատ ավելանա», - ասել է Տաբատաձեն:
Ամբողջ երկրում կորոնավիրուսի պատվաստանյութով պատվաստվել է 464 875 մարդ: Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով, հուլիսի 31 -ին Վրաստանը լրացուցիչ 186,000 պատվաստանյութ կստանա Pfizer- ից։
«Այսօր երկրում գործում է 161 հաստատություն, որոնք պատվաստում են իրականացնում 380 պատվաստող բրիգադներով: Անցած գիշեր Pfizer- ին ավելացվել է 26 պատվաստում իրականացնող խումբ: Այսօր երկրում կա մինչև 2 միլիոն դեղաչափ տարբեր պատվաստանյութերի ՝ Pfizer, Astrazeneca, Sinovac և Sinopharm: Լուրջ պաշարներ են ստեղծվել բնակչությանը զանգվածաբար պատվաստելու համար: Այսօր երկրում համաճարակի հաղթահարման միջոցը մասսայական պատվաստումն է », - ասել է Ամիրան Գամկրելիձեն:

30․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google