Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք, ապաքինվել է 280 հիվանդ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։

Վերջին 24 ժամում հանրապետությունում ապաքինվել է 280 մարդ։ Վերջին մեկ օրում երկու հիվանդ է մահացել կորոնավիրուսից։

Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 24593 թեստավորում, այդ թվում՝ 22635 արագ հակագենային և 1958 ՊՇՌ թեստով։

Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ օրական՝ 0,6%, վերջին 14 օրը՝ 1,04%, վերջին յոթ օրը՝ 0,94%։

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 654 945 դեպք, որից 1 636 800-ն ապաքինվել է, 16 807-ը մահացել է։

Ընդհանուր առմամբ իրականացվել է 2 880 821 պատվաստում, օրական ՝ 1124 պատվաստում:

Միաժամանակ, ապրիլի 28-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 132 նոր դեպք, ապաքինվել է 332 մարդ, երեքը՝ մահացել։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google