Մառնեուլիի «Մոդուս» քոլեջում գրանցումները սկսվել են
Այսօրվանից՝ մայիսի 2-ից, Մառնեուլիում գտնվող պետական քոլեջ Մոդուսում սկսվել են գրանցումները։ Գրանցումը կատարվում է էլեկտրոնային եղանակով vet.emis.ge կայքում։ Քոլեջում բոլոր ծրագրերը 100%-ով ֆինանսավորվում են պետության կողմից, և Վրաստանի ցանկացած տարիքի քաղաքացի կարող է գրանցվել։

Մոդուսում կօգնեն նաև ուսումը սկսել ցանկացողներին գրանցվել։ Հետաքրքրված անձինք կարող են դիմել քոլեջ սկած մայիսի 2-ից։

Գրանցման գործընթացը կտևի մինչև օգոստոսի
22-ը։

Ներկայացնում ենք Մոդուսի կողմից հայտարարված ծրագրերի ցանկը ՝

  • Պտղաբուծության ծրագիր
  • Այգեգործություն
  • Դաստիարակություն
  • Հաշվապահություն
  • Էլեկտրականություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցություն

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google