Մառնեուլիի քաղաքապետարանը վետերաններին 208 լարիի նվեր է հանձնել և 1398 լարիով ծաղկեպսակ դրել հուշահամալիրներին
Մայիսի 9-ին Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը պարզեցված պայմանագիր է կնքել ֆիզիկական անձ Խաթունա Փալավանդիշվիլիի հետ՝ հուշահամալիրներին ծաղկեպսակներ դնելու համար։ Մառնեուլիի քաղաքապետարանը Փալավանդիշվիլիից գնել է երեք ծաղկեպսակ։ Յուրաքանչյուրի արժեքը 466 լարի է, երեքի համար քաղաքապետարանը վճարել է 1398 լարի։

«Ինչպես գիտեք, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից անցել է 77 տարի։ Այս պատերազմը մարդկության պատմության մեջ գրանցվեց որպես ամենաարյունալի ու ավերիչ իրադարձությունը։
Հեռանալով Վրաստանից՝ տասնյակ հազարավոր մարտիկներ կռվեցին ֆաշիստ զավթիչների դեմ, և բարեխղճորեն իրենց պարտքը տվեցին ազգի ու երկրի առաջ։
«Մարտականներից շատերը չեն կարողացել վերադառնալ հայրենիք, իսկ վերադարձածների մեծ մասն այլեւս մեզ հետ չէ
»։ -նշված է գնման հաշվետվությունում։

Մառնեուլիի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այսօր՝ մայիսի 9-ին, այցելել են Մառնեուլիի հուշահամալիրներ։ «Ռադիո Մառնեուլին» փորձում է պարզել անցյալ շաբաթվանից, երբ քաղաքապետարանը նախատեսում էր այցելել հուշահամալիրներ՝ լուսաբանելու միջոցառումը: Այսօր առավոտյան «Ռադիո Մառնեուլի»-ի լրագրողները փորձեցին կապ հաստատել Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչների հետ, սակայն նրանք չպատասխանեցին մեր զանգերին։ Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը և Սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն չեն պատասխանել ռադիոյի զանգերին։

Մառնեուլիի մունիցիպալիտետում Երկրորդ համաշխարհային պատերազմի երկու վետերանների համար Մառնեուլիի քաղաքապետարանը 208 լարիով և 30 թեթրիով նվերներ է պատրաստել, մինչդեռ տեղական ինքնակառավարումը 1398 լարի է ծախսել հուշահամալիրներին ծաղկեպսակներ դնելու համար։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google