Երեկ տեղի ունեցած իրադարձություն, որը լուսաբանվել է այսօր․ Քաղաքապետարանը «Ռադիո Մառնեուլիին» հանդիպումների մասին կրկին տեղեկատվություն չի տրամադրում
Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը, Մառնեուլի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն, քաղաքապետարանի ղեկավարները, Գարդաբանիի և Մառնեուլիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին երեկ այցելել են Մառնեուլի գյուղ Ենիկենդի և գյուղ Քեսալոյի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները տեսնելու:

«Ռադիո Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանն ավանդաբար չէր տեղեկացրել գյուղեր բարձրաստիճան պաշտոնյաների այցելության մասին։ Երեկ՝ մայիսի 17-ին, «Ռադիո Մառնեուլիի» լրագրողի հետ զրույցում Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարն ասել է , որ քաղաքապետարանի ներկայացուցիչների երեյվա այցը պետք է լուսաբանվեր այսօր՝ մայիսի 18-ին և այդ պատճառով չեն տեղեկացրել։

Այսօր՝ մայիսի 18-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի հրապարակած տեսանյութի նկարագրության մեջ կարդում ենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են տեղի բնակչության հետ և ծանոթացել նրանց կարիքներին, բայց ոչ քաղաքապետը, ոչ ավագանու նախագահը և ոչ էլ պատգամավորը չեն խոսել բնակչության կարիքների մասին։

«Հիմնական ենթակառուցվածքային խնդիրների լուծումը մեզ համար առաջնահերթություն է եւ այս ուղղությամբ մեր քաղաքապետարանում տարիներ շարունակ կարեւոր ծրագրեր են իրականացվում։ Ուզում եմ ձեզ ասել, որ գլխավոր ճանապարհների խնդիրն արդեն ամբողջությամբ լուծել ենք։ Մենք ակտիվորեն սկսել ենք աշխատել ներքին ճանապարհների լուծման ուղղությամբ, և այս ուղղությամբ կարևոր ծրագրեր են ընթանում և նախատեսվում են ապագայում։ Ամեն ինչ անելու ենք, որ Մառնեուլիի յուրաքանչյուր գյուղում լինեն ներքին ճանապարհներ, խմելու ջուր և այլ կարևոր ենթակառուցվածքներ», - Քաղաքապետարանի հրապարակած տեսանյութում ասել է Գարդաբանիի և Մառնեուլիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին։

«Տեղեկացնեմ, որ Մառնեուլիի մունիցիպալիտետում ակտիվորեն իրականացվում են ենթակառուցվածքային ծրագրեր։ Մենք ստուգեցինք Ենիքենդի գյուղի և Քեսալո գյուղի ներքին ճանապարհների դասավորվածությունը։ Նշենք, որ 2022 թվականին նախատեսվում է 12 գյուղերի ներքին ճանապարհների կազմակերպում, արժեքը 4 մլն լարի է»,- ասել է Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը։

«Մենք ընտրություններից առաջ մեր բնակչությանը խոստացել էինք, որ կբարելավենք ճանապարհային ենթակառուցվածքները, և ինչպես տեսնում եք, մի քանի գյուղերում այս աշխատանքները կատարվում են միաժամանակ, և, բնականաբար, շարունակվելու են, փուլային են լինելու։ Հանդիպեցինք նաև բնակչության հետ, խոսեցինք և ծրագրեցինք ապագա կարիքները», - ասել է Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն

«Ռադիո «Մառնեուլին» որևէ տեղեկություն չուներ Մառնեուլի պաշտոնյաների ենթակառուցվածքային ծրագրեր այցելելու մասին, ուստի մենք չէինք կարող քաղաքապետարանի ներկայացուցիչներին հարցեր տալ գյուղացիների կոնկրետ կարիքների մասին: Մենք դեռ չգիտենք, թե Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը մեզ կտեղեկացնի արդյոք քաղաքապետարանի ներկայացուցիչների առաջիկա այցերի մասին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google