Ֆինանսների նախարարության եկամուտների
ծառայության մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի
Հանրապետությունից եկող սառեցված ձկներով բեռնված
ավտոմեքենա։
Ինչպես գրված է Եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ,
սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի ընթացքում
մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական
վերահսկողության բաժնի անասնաբույժների կողմից բեռի վրա հայտնաբերվել
է ջերմաստիճանի ռեժիմի խախտման փաստ։
Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված բեռը (2004
կիլոգրամ սառեցված ձուկ) ենթակա էր վերադարձման արտահանող երկիր։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
BPN