Քաղաքապետարանը հինգ գյուղերում «որովայնի և մկանների» սիմուլյատորներ կտեղադրի
Մառնեուլիի քաղաքապետարանը գյուղական ծրագրով վեց գյուղերում իրականացվելիք աշխատանքները ձեռք է բերել պարզեցված կարգով։ Ալգեթիում, գինեգործարանի տարածքում գտնվող դպրոցի բակում, Իլլմազլո գյուղում, Ամբարովկայում, Ծերեթելիում և Նորգիուլիում նախատեսվում է վարժանքների համար  սարքեր տեղադրել, իսկ Էնիկենդիում՝ սպասասրահի կառուցում։ «Սոֆո» ՍՊԸ-ն աշխատանքները կատարելու է անմիջապես քաղաքապետարանից կնքված պայմանագրի հիման վրա։

Ալգեթիում, գինեգործարանի տարածքում գտնվող դպրոցի բակում նախատեսվում է կազմակերպել մի քանի տեսակի պարապմունքների համար  նախատեսված  սարքավորումներ ։ Ներառյալ՝ «որովայնի և մկանների» և «իրանի ուղղման» մարզիչ սարք-սիմուլյատոր։

Պայմանագրի արժեքը կազմում է 22 514 96 լարի։ Դրանից 15 520 լարին ֆինանսավորվում է պետբյուջեից, 6 994,96 լարին՝ տեղական բյուջեից։ Աշխատանքների կատարման վերջնաժամկետ է համարվում 90 օրացուցային օրը։ Նույն միջոցները և նմանատիպ սիմուլյատորների դասավորությունը տրամադրվում են Ծերեթելիի, Իլմազլո, Նորգիուլի և Ամբարովկա գյուղերում։

Ինչ վերաբերում է Էնիկենդի գյուղում սպասասրահի կառուցմանն ու ավտոկայանատեղիի կազմակերպմանը, ապա աշխատանքների համար քաղաքապետարանը կվճարի 15 086,64 լարի։

Բոլոր վեց գյուղերում իրականացվող ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 127661,44 լարի:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google