Ամանորյա լուսավորման սարքերի տեղադրմամբ պայմանավորված՝ դեկտեմբերի
6-ին ժամը 00:00-06:00-ն Ռուսթավելի պողոտայում՝
Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ, կրկին
կսահմանափակվի երթևեկությունը։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի
քաղաքապետարանը։
Նրանց տվյալներով՝ տրանսպորտային միջոցները հնարավորություն
կունենան երթևեկել Լեոնիձեի, Ինգորոկվա, Ալեքսանդր
Ճավճավաձեի, Գրիբոեդով, Բարաթաշվիլի և Տաբուկաշվիլի փողոցներով։
Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Մթածմինդա մնացած փողոցներ
երթևեկությունը կթույլատրվի Ջանաշիա, Թարխնիշվիլի, Տատիշվիլի,
Չովելիձե, Զանդուկելի փողոցներով, այնուհետև՝ Բարնովի, Գոգեբաշվիլի և
Կակաբաձեի փողոցներով։
«Մթածմինդա շրջանի մյուս փողոցներից Գրիբոեդով, Մակաշվիլի,
Բարնովի և Շանիձե փողոցներով հնարավոր կլինի հասնել Մելիքիշվիլիի
պողոտա և Ռուսթավելի մետրոյի կայարանի տարածք։ Ազատության
հրապարակում տեղաշարժը կսահմանափակվի միայն Ռուսթավելի պողոտայի
ուղղությամբ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան