Ծերեթելիի մանկապարտեզը փակվել է շենքի վթարային լինելու պատճառով
Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերեթելի գյուղի մանկապարտեզում ուսումնական գործընթացը դադարեցվել է

Փետրվարի 17-ին մանկապարտեզը շտապ  80 երեխայի դուրս  է  հանել  շենքից։ Ինչպես Ռադիո «Մառնեուլիին» հայտնել է ուսումնական հաստատության ղեկավար Դիանա Չոխոնելիձեն, շենքի վթարի պատճառով ուսումը շարունակելն անհնար է եղել։


«Մեր մոտ չորս շենք կա, վթարային էին, ես կապվել եմ  քաղաքապետարանի հետ, եկան, մի քանիում ուսումը  դադարեցնելու որոշում կայացրին։ Արդեն մի ամբողջ տարի նույն շենքում ենք՝ 5 խումբ միասին։ Մինչեւ հիմա այդպես  էր, բայց հիմա վերջում այս  շենքն էլ չհավանեցի ու նամակ ուղարկեցի։ Անկախ նրանից, թե նրանք եկան, թե ոչ, ինձ անմիջապես հաշվետվություն ուղարկեցին, և դրա    հիման վրա դադարեցրինք  աշխատանքտ»,- ասում է Դիանա Չոխոնելիձեն։



Փետրվարի 17-ին առանց մանկապարտեզի մնացած 80 երեխաներ կբաշխվեն Մառնեուլիի տարբեր մանկապարտեզներին։ Ինչպես նշում է մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը, այսօրվա դրությամբ 25 ծնողների խնդրանքը բավարարվել է։

«Հիմա վերաբաշխման գործընթացն է գնում, մոտ 25 երեխայի արդեն վերաբաշխել ենք։  Կվերաբաշխվեն  Սաիմերլոյում, Մառնեուլի քաղաքի N4  և N1 մանկապարտեզներում։ Բոլոր  ցանկացողներին  կտեղափոխենք»։



Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ պետք է երեխաները գնան այլ հաստատություններ, թեև Քարամովը բացատրում է, որ Ծերեթելիի մանկապարտեզը  առաջիններից է, որը կենտրոնական իշխանությունը նախատեսում է կառուցել մոտ ապագայում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google