Ապրիլի 7-ին Մառնեուլիի քաղաքապետարանում տեղի ունեցավ Գենդերային
հավասարության խորհրդի նիստ։
Հանդիպմանը անդամները քննարկել են երեք հարց: Դրանցից մեկը
կարիքների հարցում անցկացնելն էր, որը խորհուրդը նախատեսում է մայիսի
1-ից։ Ինչպես Ռադիո Մառնեուլի-ին հայտնեց խորհրդի ներկայացուցիչ Իա
Էսեբուան, հարցաթերթերն արդեն մշակված են, և աշխատանքային խումբը
կընդգրկի քաղաքապետարանի բոլոր տասնութ վարչական միավորները։
Ինքնավարությունը կարիքների հետազոտությունն իրականացնում է Ազգային
ժողովրդավարական ինստիտուտի (NDI)
աջակցությամբ։
«Գենդերային հավասարության խորհուրդն արդեն սկսում է այցելել
Մառնեուլի գյուղեր։ Մենք պետք է ընդգրկենք բոլոր 18 համայնքները և
ընտրենք գյուղեր։ Ունենք վաղ ամուսնությունների, ընտանեկան բռնության,
միայնակ մայրերի խնդիրների, ինչպես նաև ենթակառուցվածքների հետ կապված
խնդիրներ։ Մենք արդեն պատրաստել ենք հարցաթերթիկներ, մոդերատորները
վերապատրաստվել են, և այդ հարցաթերթիկները ծառայում են նրան, որ
սեպտեմբեր ամսին, երբ կազմվի առաջնահերթությունների փաստաթուղթը,
մուտք գործենք առաջարկներով՝ բնակչության խնդիրները մեզ հասցնելու և
այս ամենը կլինի հաշվի է առնվել հաջորդ տարվա
բյուջեում։
Բացի կարիքների ուսումնասիրությունից, հանդիպմանը քննարկվել են նաև
սոցիալական խնդիրներ։ Խորհրդի որոշմամբ բազմազավակ մայրերից մեկին
ֆինանսավորել են կարի մեքենա գնելու համար, որով նա կկարողանա բիզնես
սկսել։ Մառնեուլիի գենդերային հավասարության խորհուրդը բաղկացած է 33
անդամից։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան