Մառնեուլիի քաղաքապետարանը կրկին հայտարարել է 328700 լարիի մրցույթ՝ կոյուղու մեքենայի գնման համար

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը բազմիցս հայտարարել է կոյուղաջրերի մաքրման և ներծծող մեքենայի գնման մրցույթ։

ՏԻՄ-ը մարտի 15-ին հայտարարել է 328 700 լարի արժողությամբ առաջին մրցույթը, որին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «Ասպ-Գրուպ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը քաղաքապետարանին առաջարկել է 328 հազար 700 լարիով ձեռք բերել կոյուղաջրերի մաքրման եւ ներծծող մեքենա, սակայն տեղական ինքնակառավարումը ընկերությանը որակազրկել է։

«Գնային աղյուսակի համապատասխան «Ծագման երկիր/արտադրող/մոդել» սյունակում հայտատուն չի նշել առաջարկվող ապրանքների ծագման երկիրը։ Տեխնիկական փաստաթղթերը ենթակա չեն պարզաբանման, եթե մրցութային փաստաթղթերի պահանջներին համապատասխան, դրանում ներկայացված կամ նշված չէ ապրանքային նշանի, արտոնագրի, մոդելի, ծագման աղբյուրի կամ գնման օբյեկտի արտադրողի մասին տեղեկությունները, ուստի նշումը հայտատուի կողմից գնման օբյեկտի ծագման երկրի պարզաբանման ենթակա չէ և կհանգեցնի մրցույթին մասնակցող մասնակցի որակազրկմանը», - նշված է մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։

Մառնեուլիի քաղաքապետարանը ապրիլի 18-ին կրկնակի մրցույթ է հայտարարել կոյուղաջրերի մաքրման և ներծծող մեքենայի գնման համար՝ անփոփոխ քանակով։ Դրան մասնակցել ցանկացող ընկերությունները մրցութային առաջարկներ կարող են ներկայացնել ապրիլի 28-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։

Նշենք, որ տեղական ինքնակառավարումը 180 հազար լարիի մրցույթ էր հայտարարել՝ 2022 թվականին կոյուղու մաքրման մեքենայի ձեռքբերման համար։ Դրան մասնակցել է միայն մեկ ընկերություն։ Այդուհանդերձ, Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է նշված մրցույթը դադարեցված՝ կոյուղաջրերի ճնշման լվացման պարամետրերը չնշելու պատճառով։

«Նշված տեխնիկական բնութագրերում և գների աղյուսակում նշված չեն ճնշման լվացման մեքենայի պարամետրերը, որն այսօրվա դրությամբ հանդիսանում է Մառնեուլիի քաղաքապետարանի կոյուղու լվացման անհրաժեշտ բաղադրիչներից մեկը։ Տեխնիկական բնութագրերը ներառում են միայն պոմպային բնութագրերը»,- Քաղաքապետարանի գույքի կառավարման և նյութատեխնիկական աջակցության ծառայության առաջնային կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար Ագիլ Ամիրջանովն այսպես է բացատրում մրցույթի դադարեցման պատճառը Մառնեուլիի քաղաքապետին գրված զեկույցում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google