3 մասնագիտական ուղղություն, որոնք առավել պահանջված են Վրաստանում ուսանողների շրջանում
Բարձրագույն կրթության ոլորտի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 4,5%-ով և 2022 թվականին կազմել 800 000 000 լարի։ Այս մասին նշված է «GALT & TAGGART»-ի զեկույցում։


Ըստ իրենց իսկ զեկույցների՝ ուսանողների մեծ մասը կենտրոնացած է պետական ​​հատվածում, սակայն մասնավոր հատվածի մասնաբաժինը մեծանում է, ինչը հիմնականում պայմանավորված է օտարերկրյա ուսանողների թվի արագ աճով։

«Բացի այդ, օտարերկրյա ուսանողների թիվը 2022/23 թվականներին կտրուկ աճել է Ուկրաինայից հնդիկ ուսանողների արտագաղթի պատճառով, որն էլ ավելի է ամրապնդում Վրաստանի կրթական կենտրոնի կարգավիճակը- Վրաստանում օտարերկրյա ուսանողների մասնաբաժինը կազմում է 15,2% և գերազանցում է շատ այլ երկրների, այդ թվում՝ Եվրամիության (8,4%) և ԱՄՆ-ի (5,1%) ցուցանիշները։

Առավել պահանջված են սոցիալական գիտությունների, բիզնեսի, իրավագիտության բակալավրիատի ծրագրերը, իսկ մագիստրատուրայում՝ առողջապահական ծրագրերը, ինչը օտարերկրյա ուսանողների պահանջարկի արդյունքն է»,- ասվում է «GALT & TAGGART» զեկույցում։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Աղբյուր  ՝ BPN
Print E-mail
FaceBook Twitter Google