Մառնեուլիի քաղաքապետարանը օդորակիչների և ռադիատորների տեղադրման/ապամոնտաժման համար վճարել է 3440 լարի
Մառնեուլիի քաղաքապետարանում ընթացող վերանորոգման աշխատանքների շնորհիվ տեղական ինքնակառավարումը պարզեցված եղանակով ձեռք է բերել օդորակիչների և ռադիատորների ապամոնտաժման և տեղադրման ծառայությունները։

Մառնեուլիի քաղաքապետարանը անհատ ձեռնարկատեր  Էլվար Նաբիևի հետ կնքել է ջեռուցման և սառեցման  սարքավորումների ապամոնտաժման/տեղադրման երեք պարզեցված գնումներ։

«Հիշեցնում ենք, որ Մառնեուլիի մունիցիպալիտետի  քաղաքապետարանում շենքերի վերականգնման/վերակառուցման աշխատանքներ են իրականացվում «ԲիլդՔինգ» ՍՊԸ-ի կողմից։ Հիմք ընդունելով 2023 թվականի մայիսի 18-ի նամակը և Քաղաքաշինության, տարածքային կարգավորումների, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Իլիա Կալաբեգաշվիլիի շարժական քարտը, որպեսզի աշխատանքային գործընթացները սահուն շարունակվեն, անհրաժեշտ է ապամոնտաժել և տեղադրել պանելային ռադիատորներ"-  Նշված  է ռադիատորի ապամոնտաժման ծառայության բացատրական քարտում 

26 ռադիատորների ապամոնտաժման համար Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը վճարել է 1040 լարի։ Մառնեուլիի քաղաքապետարանը Էլվար Նաբիեւի հետ կնքել է պարզեցված գնում՝ 14 օդորակիչների ապամոնտաժման համար, որի համար վճարվել է 1050 լարի։

Ռադիատորների և օդորակիչների ապամոնտաժման հետ մեկտեղ Մառնեուլիի քաղաքապետարանը պարզեցված եղանակով ձեռք է բերել 9 օդորակիչների տեղադրման, ջեռուցման և ֆրեոնի ավելացման ծառայություններ։ 9 օդորակիչի տեղադրման համար տեղական ինքնակառավարումը վճարել է 1350 լարի։

Ընդհանուր առմամբ, Մառնեուլիի քաղաքապետարանը օդորակիչների տեղադրման/ապամոնտաժման և ռադիատորների ապամոնտաժման համար վճարել է 3440 լարի։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google