Մառնեուլի յոթ քիքբռնցքամարտիկներ միջազգային մրցաշարում յոթ ոսկե մեդալ են նվաճել

Մառնեուլի քիքբռնցքամարտիկները հաջող հանդես  են եկել Հայաստանում անցկացվող միջազգային մրցաշարում։

Մառնեուլիի մունիցիպալիտետի մարզադպրոցի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ մարզիկները յոթ քաշային կարգերից նվաճել են յոթ ոսկե մեդալ և վեց կազմակերպչական գոտի։

«Մառնեուլիի քաղաքապետարանի մարզադպրոցը շնորհավորում է մարզիկներին և նրանց անձնական մարզիչ Կախա Չխադուային հաջողությունների կապակցությամբ։ -Նշված  է Մառնեուլիի մարզադպրոցի հայտարարության մեջ։ 

Մրցաշարում հաջող հանդես եկան Մառնեուլիի մարզադպրոցի հետևյալ մարզիկները  ՝

34 կգ քաշային կարգ
Առաջին տեղ՝ Դմիտրի Վարդանյան
35 կգ քաշային կարգ
Առաջին տեղ՝ Դավիթ Վարդանյան
42 կգ քաշային կարգ
Առաջին տեղ՝ Գևորգ Սարգսյան
45 կգ քաշային կարգ
Առաջին տեղ՝ Դերիկ Գոգիանի
51 կգ քաշային կարգ
Առաջին տեղ՝ Միխայիլ Գոգիանի
54 կգ քաշային կարգ
Առաջին տեղ՝ Գիորգի Միրզոյանի
բացարձակ քաշային կարգ
Առաջին տեղ՝ Միխեիլ Ցարցիձե

Հուլիսի 8-9-ը Հայաստանում՝ Վանաձոր քաղաքում, անցկացվեց քիքբոքսինգի միջազգային մրցաշար։ Մրցաշարին մասնակցում էին Իրանը, Հայաստանը, Ռուսաստանը և Վրաստանը ներկայացնող մարզիկներ։

Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարանի մարզադպրոց

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google