8 օդորակիչի վերանորոգման համար քաղաքապետարանը վճարել է 1120 լարի
Մառնեուլիի քաղաքապետարանը 8 օդորակիչի վերանորոգման համար վճարել է 1120 լարի։ Սարքավորումների մաքրումը, սարքավորումների ավելացումը և տեղադրումը ձեռք է բերվել ինքնակառավարմամբ պարզեցված եղանակով Էլվար Նաբիևից։

«Հիշեցնում ենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանի 8 օդորակիչ ունի տեղադրման, մաքրման և ֆրեոնային հավելման կարիք: Խնդրում ենք համապատասխան ծառայությանը հանձնարարել ապահովել օրենքով նախատեսված միջոցառումների իրականացումը»,- գրված է քաղաքապետարանի հաշվետվության քարտում։

Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանը ֆիզիկական անձ Էլվար Նաբիեւի հետ կնքել է երեք պարզեցված գնում՝ 3440 լարի արժողությամբ օդորակիչների եւ ռադիատորների տեղադրման եւ ապամոնտաժման համար։ Օդորակիչների և ռադիատորների տեղադրման/ապամոնտաժման պատճառ են դարձել քաղաքապետարանում ընթացող վերանորոգման աշխատանքները։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google