Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում հրաձգություն է տեղի ունեցել

Մառնեուլիի Ռուսթավելի փողոցի շենքերից մեկի բակում կրակոց է եղել։


Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին։ Ըստ տեղեկությունների՝ զենքից կրակոցների հետևանքով բախում է տեղի ունեցել։ Իրավապահները դեպքի վայր են ժամանել առավոտյան։ Տարածքի որոշակի հատված շրջափակված էր դեղին ժապավենով, աշխատում էին իրավապահները։

«Ռադիո Մառնեուլին» զանգահարել է ՆԳՆ մամուլի ծառայություն՝ մանրամասները պարզելու համար։ Հոդվածը կթարմացվի պատասխանները ստանալուն պես։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google