Մառնեուլիի «Մոդուս» քոլեջում պետական ​​հովանավորությամբ իրականացվող ծրագրերի գրանցումն ընթացքի մեջ է
Մառնեուլիի «Մոդուս» քոլեջը շարունակում է գրանցումները 7 ծրագրերի համար, որոնք 100%-ով ֆինանսավորվում են պետության կողմից։

Գրանցումն արդեն սկսվել է և շարունակվում է մինչև սեպտեմբերի 10-ը։ Գրանցումը կատարվում է էլեկտրոնային եղանակով vet.emis.ge կայքում։
Բոլոր ծրագրերը 100%-ով ֆինանսավորվում են պետության կողմից և հասանելի են Վրաստանի ցանկացած տարիքի քաղաքացիներին, ովքեր ունեն առնվազն 9-րդ դասարանի կրթության վկայական:

Գրանցման հարցում օգնության կարիք ունեցողը կարող է դիմել «Մոդուս» վարժարան և իր հետ բերել ծննդյան կամ նույնականացման քարտ։

Ահա Մառնեուլիի «Մոդուս» քոլեջի կողմից հայտարարված ծրագրերի ցանկը  ՝ 

  • Պտղաբուծություն
  • Այգեգործություն
  • Դաստիարակություն
  • Հաշվապահություն
  • Էլեկտրականություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցություն
  • Կարի արտադրություն

    Հավելյալ տեղեկությունների համար՝ 551 09 61 77


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google