Քաղաքապետարնը սահմանել է "Մառնեուլոբա" տոն
Մառնեուլիում նշում են նոր ՝ «Մառնեուլոբա»  տոնը։ Քաղաքապետարանի մշակույթի վարչության ներկայացուցիչ Էլգուջա Կուպատաձեն Մառնեուլիի սակրեբուլոյի  նիստում հայտարարել է տոնի հաստատման մասին և ասել, որ միջոցառման հիմնական նպատակը լինելու է ներկայացնել Մառնեուլիի բազմազանությունը։ Միջոցառման վայր է ընտրվել կենտրոնական հրապարակը, որտեղ քաղաքապետարանի տարբեր գյուղերից մարդիկ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ավանդույթները։

«Մառնեուլոբա» տոնը նոր  իրադարձություն է։ Այն առաջին անգամ  ենք պատրաստվում  անցկացնել Մառնեուլիում։ Քանի որ Մառնեուլին էթնիկապես բազմազան է, և այս միջոցառումը կօգնի սահմանել և հարգել բոլոր ավանդույթները, խոհանոցը, համակեցությունը և բազմազգության ինքնությունը: Մենք հարկ համարեցինք այս հարցը բերել քաղաքապետարան, որպեսզի հաստատման դեպքում այն ​​անցկացվի ու տարեկան տեսք ստանա։ Միջոցառումը պատրաստվում ենք անցկացնել կենտրոնական  հրապարակի տարածքում և այն կզարդարվի համապատասխան կերպով։ Մենք հանդիպեցինք գյուղերի բնակիչներին, նրանք պատրաստակամություն հայտնեցին մասնակցել միջոցառմանը։ Անգամ կարգախոսն էր կոչվում «Մի օր ապրել Մառնեուլիի համար»։ Մենք կունենանք ցուցահանդեսներ, երաժշտական ​​մաս, կունենանք հրավիրված խմբեր և կավարտենք հրավառությամբ»,- ասաց Էլգուջա Կուպատաձեն։

«Մառնեուլոբա»-ի տոնակատարության կոնկրետ ամսաթիվը հայտնի չէ։ Ինչպես հանդիպման ժամանակ պարզաբանել է սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն, միջոցառումը կանցկացվի սեպտեմբեր ամսին, տոն օրերին, իսկ ամսաթիվը կընտրվի ավելի ուշ։ Հարցի վերաբերյալ պատգամավորները դրական որոշում են կայացրել։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google