Մառնեուլիի երկու գյուղ վերանվանվել է
Մառնեուլիի մունիցիպալիտետի երկու գյուղ պաշտոնապես վերանվանվել են։ Այս մասին տեղեկությունը հայտնի է դարձել հուլիսի 27-ին, Մառնեուլիի սակրեբուլոյի նիստում։ Քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Մամուկա Շուբիթիձեն հարցը քննարկման է բերել և ասել, որ անունների անվանափոխության գործընթացը քաղաքապետարանում սկսվել է 2019թ.-ին, թեև վերջերս այն արտացոլվել է հանրային ռեգիստրում։ Խոսքը երկու գյուղի մասին է։ Բուդյանովկային անվանել են Մեծամուլա, իսկ Ուլյանովկային փոխարինել է Վերխվիանին։

«Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մունիցիպալիտետի անվանումները կփոխարինվեն աշխարհագրական դիրքերով: Եվ խնդրում եմ քվեարկեք»,- ասել է Մամուկա Շուբիթիձեն։

Պատգամավորները դրական քվեարկեցին փոփոխությանը։

Հուլիսի 27-ին ավագանու նիստում քննարկվել է ընդհանուր առմամբ 8 հարց։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google