Քաղաքապետարանում պատրաստվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար վերելակ տեղադրել
Մառնեուլիի քաղաքապետարանը պատրաստվում է հաշմանդամների համար նախատեսված ինքնակառավարման շենքում վերելակ տեղադրել։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 27-ին, սակրեբուլոյի  նիստում է  հայտարարվել։  Ֆինանսաբյուջետային վարչության պետ Կոբա Չխիտունիձեի խոսքով, ինքնակառավարումը մրցույթ կհայտարարի հատուկ կարողություններով մարդկանց համար վերելակի գնման համար։ Ծրագրի համար կհատկացվի 100 000 լարի։

Ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման ծառայության ղեկավար Բեկա Աբդալաձեն ասում է, որ Մառնեուլիի ինքնակառավարման շենքի վերականգնումը հաշվի է առնում հաշմանդամների շահերը։ Աբդալաձեի խոսքով՝ առաջին հարկում արդեն հատուկ թեքահարթակ է արվել։ Քաղաքապետարանի շենքի վերականգնման ծրագիրը մեկնարկել է հունիսին, որի արժեքը կազմում է 315 հազար լարի։

Աբդալաձեն չի կարող հստակեցնել, թե արդյոք վերելակ կտեղադրվի հաշմանդամների համար վերականգնողական նախագծի հետ միաժամանակ։ Ասում է, որ երկու նախագծերն էլ կփորձեն ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ։





"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google