Ընթացիկ շաբաթվա ընթացքում Վրաստանում օդի ջերմաստիճանը հնարավոր է հասնի 41 աստիճանի
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում Վրաստանի տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում (շոգի ալիք)։

Նրանց տվյալներով՝ որոշ օրերի օդի ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանի հարթավայրում կարող է հասնել 37,39◦C, Արևելյան Վրաստանում՝ 39,41◦C։ Հանրապետության լեռնային շրջաններում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կբարձրանա մինչև 33, 38◦, բարձրադիր շրջաններում՝ 28, 33◦C։

«Սպասվող բարձր ջերմաստիճանները բարենպաստ պայմաններ են ջերմային սթրեսի, անտառային հրդեհների և սառցադաշտերի հալման հետ կապված գործընթացների ակտիվացման համար»,- նշվում է տեղեկատվության մեջ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google