ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական հանդիպում է տեղի ունեցել Մառնեուլիի երիտասարդների հետ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, երիտասարդները Մառնեուլիի ամերիկյան
անկյունում «Համայնքների դեսպաններ» նախագծի շրջանակներում հանդիպեցին
Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական
կենտրոնի ներկայացուցիչ Թեմուր Սուկաշվիլիին։
Հանդիպման շրջանակներում երիտասարդները Սուկաշվիլիին հետաքրքիր հարցեր
են ուղղել ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին, իսկ Սուկաշվիլին, մյուս
կողմից, նրանց տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի՝ Եվրատլանտյան
միությանն անդամակցելու վերաբերյալ։
«Մեր հանդիպման նպատակն է մասնակիցների հետ կիսվել մեր երկրի
եվրոպական և եվրատլանտյան կուրսի մասին։ Իմ ներկայացումը հիմնված է
ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի վրա, և ամենակարևորը, ներկայացումը
կենտրոնացած էր այն բանի վրա, թե ինչ է Եվրամիությունը, ինչ է ՆԱՏՕ-ն
և ինչու ենք մենք ձգտում դրանց: Նաեւ՝ ի՞նչ օգուտներ է բերում
ինտեգրացիոն գործընթացը, եւ ի՞նչ օգուտներ ենք ստանալու մենք այս
ինտեգրացիոն գործընթացի ավարտից հետո»։ - ասել է Թեմուր
Սուկաշվիլին
Հանդիպումը ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի
ներկայացուցչի հետ կայացել է «Համայնքների դեսպաններ» ամերիկյան
անկյուն դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ «Համայնքների
դեսպաններ» դրամաշնորհային մրցույթին մասնակցող երիտասարդներն իրենք
են որոշել, թե ինչ ծրագրեր են ուզում իրականացնել, և հենց այդ
ծրագրերի շրջանակներում է նրանց մոտ միտք առաջացել հանդիպումներ
կազմակերպել տարբեր հարցերում փորձառու մարդկանց հետ։ «Հարցրու
փորձառու մարդուն»՝ այսպես է կոչվում նախագիծը, որի շրջանակներում
այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Սուկաշվիլին զրուցել է մառնեուլցի
երիտասարդների հետ։
«Հարցրու փորձառուին» նախագծի հեղինակները մառնեուլցի երիտասարդներ
են։ Ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը։
Կազմակերպիչների խոսքով, ապագայում նախատեսվում է հանդիպումներ
անցկացնել տարբեր թեմաներով փորձագետների հետ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան