Մառնեուլիի մունիցիպալիտետում 2023 թվականին 1+4 ծրագրով բուհ է
ընդունվել 406, իսկ միասնական ազգային քննություններով՝
106 ուսանող։
«Ռադիո Մառնեուլի» հաղորդաշարի եթերում ելույթ ունենալով
Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա
Դավաձեն, ասաց, որ միասնական ազգային քննություններ հանձնած
դիմորդների թվում կան ազգությամբ ադրբեջանցի և հայ ուսանողներ։
«
1+4 ծրագիրը հանձնել է 406 աշակերտ, իսկ միասնական
ազգային քննությունները՝ 106։ Նրանցից Անա Ասանիձեն, Թեկլա
Դոկվաձեն և Լուկա Ջաջանիան ստացել են առավելագույն 100%
ֆինանսավորում, 70% ֆինանսավորում, իսկ Էտո Ֆանգանը և Անանո
Խարշիլաձեն ստացել են 50% ֆինանսավորում։ Ուզում եմ նշել, որ 106
աշակերտից, թեև ավարտել են վրացական դպրոցները, 26-ը ազգությամբ
ադրբեջանցի էին, իսկ 6-ը՝ ազգությամբ հայ։ Շատ հպարտ ենք, որ նրանք
այս քննությունները այդքան հաջող հանձնեցին»։ - ասել է Իրմա
Դավաձեն
Հունիսին մեկնարկել են 2023 թվականի միասնական ազգային
քննությունները։ Սեպտեմբերի սկզբից հայտնի դարձավ միասնական
ազգային քննություններ հանձնած եւ բուհերում ուսումը
շարունակելու իրավունք ստացած դիմորդների ցանկը
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան