Մառնեուլիի քաղաքապետարանը 2490 լարիով գնել է 500 թղթե տոպրակ

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը պարզեցված եղանակով ձեռք է բերել 500 թղթե տոպրակ։

Մառնեուլիի քաղաքապետարանը «Ֆրանի» ՍՊԸ-ից տոպրակները  գնել է2490 լարիով։

Քաղաքապետարանի կողմից հրապարակված «Գնումների պարզեցված հաշվետվության քարտի» համաձայն՝ քաղաքապետարանը ձեռք է բերել ֆիրմային պայուսակներ։

«Ուզում եմ հիշեցնել, որ 2023 ուսումնական տարվա գալուստով դպրոցական պարագաներ կտրամադրվեն սոցիալապես անապահով ընտանիքներին, հաշմանդամներին և հաշմանդամ աշակերտներին (300 երեխա): Այս փաթեթները առաքելու համար
մեզ անհրաժեշտ է Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդանիշով նվերների պայուսակ։
300 (երեք հարյուր) միավոր՝ «Շնորհավոր ուսումնական տարվա սկիզբ» մակագրությամբ։
Ինչպես նաև տարբեր միջոցառումների և պաշտոնական հանդիպումների համար ստանդարտ 200 (երկու հարյուր) միավոր Մառնեուլիի քաղաքապետարանի խորհրդանիշով
»։ -  նշված է գնումների պարզեցված հաշվետվությամն քարտում

Մառնեուլիի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել անհատ ձեռներեց Նուկրի Կլիդիաշվիլիի հետ՝ պարզեցված ձևով աշակերտների համար 300 պայուսակ գնելու համար։ Դպրոցական պայուսակների համար քաղաքապետարանը Կլդիաշվիլիին վճարել է 9900 լարի։

Դպրոցական/կրթական/գրենական պիտույքների ձեռքբերման համար տեղական ինքնակառավարումը եւս 6534 լարիի մրցույթ է հայտարարել։ Մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «GEOSM» ՍՊԸ-ն, որն առաջարկել է 4841 լարիով գնել գրենական պիտույքներ 300 երեխայի համար։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google