Ստվերների թատրոնը ներկայացումներ կանցկացնի Խոժոռնի և Թամարիս գյուղերում

«Չորս եղանակ» ներկայացումը կանցկացվի Մառնեուլիում, Խոժոռնի գյուղում և Թամարիսում։

«Բուդրուգանա-Գագրա» ստվերների պետական ​​թատրոնը սեպտեմբերի 25-ին և 29-ին կայցելի Մառնեուլիի քաղաքապետարան, ներկայացում կներկայացնի և վարպետության դասեր կանցկացնի։ Մառնեուլիի մշակույթի կենտրոնից հայտնում են, որ նախագիծը ֆինանսավորվում է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության կողմից։ Ծրագրի գործընկերներն են Մառնեուլիի քաղաքապետարանը և ԱԱԻՊ Մառնեուլիի քաղաքապետարանի մշակութային կենտրոնը։

Հանդիպումը ներառում է նաև «Յակոբ Գոգեբաշվիլի՝ կյանք և քաղաքացիություն» ուսումնական վավերագրական-մուլտիպլիկացիոն ֆիլմի ցուցադրությունը։

Սեպտեմբերի 25-ին ժամը 15:00-ին Թամարիս գյուղում տեղի կունենա թատերական ներկայացում։ Աեպտեմբերի 29-ին ժամը 13:00-ին եւ Խոժոռնի գյուղում։

Մասնակցությունն անվճար է։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google